Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն:
«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը