Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության ծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մեկ մոտեցմամբ պոկեց 190 կգ, այուհետ հրում վարժությունում գլխավերևում պահեց 230 կգ: Երկարամրտի 420 արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Ավելի վաղ մեդալակիրներ էին դարձել Տաթև Հակոբյանը, Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը