Կառավարությունը հունիսի 29-ի նիստում որոշեց Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սիմոն Մարտիրոսյանին 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023-ի ամառային զորակոչը։ ՍՆա նախապատրաստվում է մասնակցելու2023-ի աշխարհի առաջնությանը և 2024-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Սիմոն Մարտիրոսյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը