16 10 2018

Ջախջախիչ հաղթանակ՝ ամոթալի պարտությունից հետո

Ջախջախիչ հաղթանակ՝ ամոթալի պարտությունից հետո

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին կարողացավ Մակեդոնիայի հավաքականին հաղթել 4:0 հաշվով:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ: Րոպեներ անց Մարկոսը, սակայն, վնասվածք ստացավ։

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը՝ դառնալով առաջին գոլի հողինակը հավաքական վերադառնալուց հետո։ Տուգանայինից կատարած հարվածով հաշիվը 3։0 դարձրեց Գևորգ Ղազարյանը:

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագը նույնպես գոլ հեղինակեց տուգանայինից։

Այպիսով, Հայաստանի ընտրանին վաստակում է 6 միավոր: Մակեդոնիան 9 միավորով առաջին տեղում է: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ