10 04 2018

Վարդան Մինասյանը՝ կրկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը՝ կրկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին կգլխավորի Վարդան Մինասյանը: Դա որոշվել է ապրիլի 10-ին նշանակված ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո մնացել էր առանց գլխավոր մարզիչի: Հիմնական թեկնածուների թվում նշվում էին Վարդան Մինասյանի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի անունները:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին։

Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում էր ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եղել է թիմի պատմության մեջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թվականի նոյեմբերին)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ