06 08 2024

Փարիզ-2024. Եզրափակչում Ալեքսանյանը կպայքարի ոսկե, իսկ Ամոյանը՝ բրոնզե մեդալի համար

Փարիզ-2024. Եզրափակչում Ալեքսանյանը կպայքարի ոսկե, իսկ Ամոյանը՝ բրոնզե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Օգոստոսի 6-ին պայքարի մեջ մտած Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը կմրցի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ