04 12 2024

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Աշխարհաքաղաքական կարճ առակ

Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա  ողջ շրջանը։

2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։

Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ