15 07 2024

Իսպանիան՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Իսպանիան՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսպանիայի հավաքականը։

Բեռլինում կայացած Եվրո-2024-ի եզրակակիչ հանդիպումը՝ Իսպանիա-Անգլիա,  ավարտվեց 2։1 հաշվով և Իսպանիան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն արդեն չորրորդ անգամ։

Իսպանացիները հաշիվ բացեցին հանդիպման երկրորդ խաղակեսին. Նիկո Ուիլյամսը  Յամալի փոխանցումից հետո դարձավ գոլի հեղինակ։ Այնուհետև անգլիացիները հավասարեցրեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ  Քոուլ Պալմերը։

87-րդ րոպեին Միկել Օյարսաբալի գոլը հաղթանակ պարգևեց իսպանացիներին։ 

Այսպիսով,  Իսպանիան ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ