17 06 2024

7 նոր ռեկորդ․ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հերթական մրցումն անցկացրեց



Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հունիսի 16-ին Երևանում անցկացրեց Powerlifting 2024 առաջնությունը։ Մասնակցում էր շուրջ 50 մարզիկ՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնցից 14-ը՝ կին։

Տղաները հանդես եկան 59, 66, 74, 83, 105, 120 և 120+ քաշային կարգերում։

Այս տարի նկատելի էր պատանի մարզիկների մեծ հետաքրքրությունը: Հաշվի առնելով նրանց հաջող մասնակցությունը ֆեդերացիան առանձին պարգևատրեց նաև պատանիների շրջանակներում բացարձակ հաղթողներին:

Սահմանվեց 7 նոր ռեկորդ: Բացարձակ հաղթողները, ինչպես նաև նոր ռեկորդ գրանցած մարզիկները պարգևատրվեցին ֆեդերացիայի կողմից դրամական պարգևներով։

Նշենք, որ Հայաստանի Ուժային Եռամարտի դեդերացիան 2017թ. սկսած կազմակերպում է Ուժային Եռամարտի և Սեղմում հենարանից վարժության Հայաստանի  առաջնություններ:

Սա Ֆեդերացիայի ընդհանուր 11-րդ, և եռամարտի՝ թվով 6-րդ առաջնությունն էր:

Մրցումներն անց են կացվում Միջազգային Հակադոպինգային Գործակալության հայաստանյան ներկայացուցչության վերահսկողության ներքո:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ