18 02 2023

Ձեր պահած բանակում էրեխեքին քնած տեղը էփում եք. Անդրանիկի բեղերի պես բեղ պահելով չի, էլի․ Սևակ Հակոբյան

Ձեր պահած բանակում էրեխեքին քնած տեղը էփում եք. Անդրանիկի բեղերի պես բեղ պահելով չի, էլի․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զորավար Անդրանիկի պես բեղեր պահած մի նախկին ազատամարտիկ ունենք, շարունակ ասում ա, թե՝ Վազգենից հետո բանակ չենք ունեցել:
Ուզում եմ հարցնեմ թուրքին երկիր հանձնած իշխանության ներկայացուցչին. Վազգենից հետո (Վաղարշակը հաշիվ չի) մեր բանակը ղեկավարել են Սերժ Սարգսյանը, շտաբի պետն էր կադրային գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, հետո նույն կադրային գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը երբ դարձավ Պաշտպանության նախարար, այդ ժամանակ գլխավոր շտաբի պետ դարձավ մեկ այլ կադրային գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, հետո երբ գեներալ-գնդապետ Օհանյանն էր ՊՆ, իր ժամանակ գլխավոր շտաբի պետ եղավ Յուրի Խաչատուրովը, պատկերացնու՞մ եք, էլի կադրային, մի քանի պատերազմների մասնակից գեներալ-գնդապետ: Հետո, մինչ ձեր թավշյա խուժանությունը, ԳՇ պետն էր, էլի գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Եկաք, ինչ է, թե ձեզ լոյալ պահեց, ձեր կուսակիցներից մեկի բարեկամին՝ Տոնոյան Դավիթին նշանակեցիք ՊՆ, բանակի ամենից անպատրաստ գեներալին (մեկ այլ գեներալի բառերն եմ մեջբերում), դրիք ԳՇ պետ, մեծ-մեծ խոսացիք, գլուխ գովացիք, կոչումները արագ-արագ բարձրացրեցիք, հետո ինչ է թե Իջևանցի էր, էն վարչական դատարան դիմած Օնիկին դրեցիք, կոչումները տվիք:
Պատերազմից հետո, բերեցիք էն կոչումազրկված ռեստորանի գներալին դրեցիք ՊՆ, էլ չեմ հիշում ում ԳՇ պետ տվիք, հետո հանիք, էլի մի այդպիսինին մեծ ընդմիջումով ճարեցիք, համոզեցիք դրեցիք, մի պայմանով, թե՝ կապիտուլյանտին չեստ տաս, հերիք ա: Հետո բռնեցիք ձեր մեջ պատմության դասատու աշխատածին դրեցիք ՊՆ նախարար, թե՝ կամուֆլյաժ հագի նկարվի, հերիք ա:
Հիմա ցանկացածին որ ցույց տամ այս համադրությունը, չի՞ ասի, այ՜ Անդրանիկի բեղեր պահած ազատամարտիկ, նա բանակ չէ՞ր, ձերնա բանա՞կ, ու բանակի էլիտա՞:
Ձեր պահած բանակում էրեխեքին քնած տեղը էփում եք. մարդը պոստ ա պահում, կինը զանգում ասում ա՝ թող իջի արի մեզ պահի, բերետները կացարանից դուրս են շպրտում:
Անդրանիկի բեղերի պես բեղ պահելով չի, էլի, հաստատ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ