Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔՊ-ի մոտ պղծությունը էն աստիճանի է հասել, որ երբ սրանց պետք է, մեր տղերքի մասունքները համարում են ավազ ու ցեմենտի մեշոք, երբ պետք է շահարկել՝ մասունք են։
Հայկ Ցիրունյանը դեպուտատ է․ Հայկ Ցիրունյանը գիտի ինչ է կատարվում ներսում, ուրեմն՝ գիտի նաև, թե պատերազմի ժամանակ ում են իրոք հանձնել հարազատի դին, ում՝ ցեմենտով մեշոք՝ մասունքի անվան տակ։ Եթե ասում է, որ ցեմենտ ու քար են դիահերձարանում պահում, ուրեմն շատ լավ կիմանա, թե քանի հոգու են փակ դագաղով տվել ցեմենտ ու քարի մեշոքներ՝ որպես դի։ Այ նրա հետևից է, որ պետք է գնալ ու հարցաքննել։
Դուք ամոթ ունե՞ք։
Եռաբլուրը ու բոլոր գերեզմանները դրա՞ համար հաստ բետոնով պատեցիք ու գերեզմանների տեղերը խառնեցիք, այ պղծարյուններ։
Հիշեք՝ նման բան անողները երազելու են, որ իրենց լեշերը (քանի որ նմանների դեպքում ո՛չ դիակ է, ո՛չ էլ, առավել ևս, մասունք) գոնե փտեն մի որևէ պադվալում։
Ձեր լեշերը պղծվելու են, ձեր սերունդների ճակատին էլ պղծվածի պիտակ է դաջվելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը