19 05 2022

Բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում․ Սևակ Հակոբյան

Բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2021թ․ մարտի 1-ին Նիկոլը միտինգ էր անում․ լրագրողական կազմակերպություններից մեկը (այս պահին չեմ հիշում որ մեկը) ընդդիմադիր լրագրողներին բաժանում էր զրահաբաճկոն, որ դրանով մասնակցեն Նիկոլի միտինգին, որովհետև վստահ էին՝ այդտեղ ատելության մթնոլորտ կա ընդդիմադիր մամուլի նկատմամբ։ Մենք՝ Yerevan.Today-ը, ևս ստացավ այդ զրահբաճկոնից։ Ինչ պրովակացիաների ասես, որ հարբած, փողով, շանտաժով ու այլ եղանակով հավաքած ցուցարարները, հաճախ՝ անգրագետ ու անմակարդակ, չէին դիմում լրագրողների նկատմամբ։ Մերոնք, օրինակ, շատ զուսպ էին արձագանքում։
Այդ օրը հանդիպեցինք հայտնի զոմբիին, որ ասում էր՝ «Շուշին մերը չէր, nախկիններն էին գրավել», հետո պարզվեց օլիգարխի տան աշխատողն է, էն մեկելն էր, որ բնութագրվում է «ժեխ» ասում էր՝ «ավելի լավ է մեր ու մանուկ կոտորվեն, քան նախկինները իշխանության գան» (իհարկե՝ օրեր առաջ մեր ու մանուկ կոտորվեցին, որ Նիկոլը մնա պաշտոնին)։
Արդեն 20 օր է՝ ընդդիմության հանրահավաքներն են, մթնոլորտը եռում է։ Լրագրողներին դեռ որևէ կազմակերպություն զրահաբաճկոն չի բաժանել։ Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով․ որովհետև ատելության քարոզ չկա, լրագրողներին չեն սադրում։ Հայրենասերների մակարդակը, բնականաբար, անգամներովց տարբերվում է հողատուների մակարդակից։ Բայց բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում։ Նայեք նրանց հարցերը, լսեք նրանց պահվածքը։
Լրատվության հերը լրիվ անիծվել է, մարդ ամաչում ա, որ հա՛մ ինքն է լրագրող, հա՛մ էլ միկրոֆոն բռնող ինչ-որ արտաքնապես մարդանման բաները

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ