«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը ընդդիմադիրների բոյկոտից: Շաբաթներ առաջ հանձնաժողովի անդրանիկ նիստը գումարվեց, եւ մինչ օրս նիստեր չեն հրավիրվել, այն պարագայում, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստերը կայանում էին շաբաթը մեկ անգամ:
Չնայած ՔՊ-ից մեզ փոխանցեցին, թե աշխատանքային գրաֆիկն են կազմում՝ ինչպես սկսել հարցաքննությունների շարքը՝ սկզբում հրավիրել բարձրաստիճանների՞ն, թե՞ ստորին օղակների ներկայացուցիչներին, եւ ումից սկսել, այսինքն՝ տեխնիկական հարցերն են քննարկում։
Դա է պատճառը, որ նիստ չի գումարվում, սակայն տեղեկություններ կան, որ իշխանականների հապաղումը պայմանավորված է ընդդիմության բոյկոտով, չի բացառվում, որ հանձնաժողովն այդպես էլ ակտիվ գործունեություն չծավալի, քանի որ իրենք իրենցով արված «բացահայտումներին» ոչ մեկը լուրջ չի վերաբերվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը