03 03 2022

Դատավորները դուրս են եկել պայքարի. «Ժողովուրդ»

Դատավորները դուրս են եկել պայքարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, որ տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հիմնական պայքարը դատական համակարգում գնալու է Սերգեյ Մարաբյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, իսկ, ահա, մյուս տեղի համար պայքարելու են ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ու Աննա Մարգարյանը:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ