19 02 2022

Եվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»

Եվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին դատախազությունը լքել ցանկացող պաշտոնյայի նոր անուն է հայտնի դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:

Մասնավորապես, նոր ստեղծվելիք դատարան ցանկություն է հայտնել նաեւ գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը։ Բացի այս, դիմել են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը եւ դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ անուններ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ