02 02 2022

Հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության սննդամթերքները․ «Ժողովուրդ»

Հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության սննդամթերքները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով:

Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 7.4 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 7.5 տոկոսով ավելացել են: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա ընթացքում արձանագրել է 7.2 տոկոս գնաճ:

Նշենք, որ մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք 2021 հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, աճել են 19.1 տոկոսով: Ներմուծման ծավալները եւս աճել են. նախորդ տարի, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 16.9 տոկոսով են աճել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ