01 02 2022

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են». լարված իրավիճակ ՔԿՀ-ներում․ «Իրավունք»

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են». լարված իրավիճակ ՔԿՀ-ներում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի:

Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ ՊՇՌ թեստ ունի, կամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ հայտնում է, որ պատրաստ է պատվաստվել, միայն թե թույլ տան այցելություն, խնդիրը դրանով չի լուծվում: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ-ից ասում են, թե պատվաստման համար պետք է հերթագրվել, իսկ թե երբ կհասնի հերթը, անհայտ է: Ավելին` պատվաստվելուց հետո պետք է մեկ ամիս անցնի, որ նոր թույլ տան տեսակցություն:

Իսկ ՊՇՌ թեստ հանձնելու համար պահանջում են կալանավորից վճարել 15 հազար դրամ, եւ այդ դեպքում էլ անհայտ է, թե երբ կկազմակերպեն թեստավորումը, քանի որ դրա համար կալանավորին պետք է կլինիկա տանեն: Իսկ դրանից հետո` միայն 3 օրվա ընթացքում կարող է տեսակցությունը տեղի ունենալ: Ստացվում է, որ կալանավորը ամսական երկու անգամ իր ընտանիքի անդամներին տեսնելու համար պետք է վճարի 30 հազար դրամ` թեստավորման համար, թե որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթի, կարծես թե, չի հուզում ոչ կառավարությանը, ոչ էլ այս «գաղափարի ճարտարապետ» Առողջապահության նախարարությանը:

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են»,- անդրադառնալով ստեղծված իրավիճակին` «Իրավունքի» հետ զրույցում ասաց կալանավորներից մեկի հարազատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ