«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը:
Մյուս կողմից, երեկվա դրությամբ Վեդիի համայնքապետարանում խոսում էին, որ Գարիկ Սարգսյանը կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ մինչեւ նոր ընտրությունները, համայնքում անիշխանության վիճակ է: Նախկին համայնքների ղեկավարները, որոնց մի մասն ընդգրկված էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունում, եւ ընտրություններից հետո վերցրել են ավագանու մանդատները, անորոշության մեջ են։ Բանն այն է, որ դադարեցվել են այդ համայնքապետերի լիազորությունները, եւ որեւէ տեղեկանք, դիմում, գործարք հնարավոր չէ անել` մինչեւ կլինեն նոր ընտրություններ, եւ նոր ավագանին ներկայացուցիչներ կնշանակի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը