27 11 2021

Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետի Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։
Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներեն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։

«Յուրօրինակ քաղաքականություն է, որպեսզի իր նշանակած մարդիկ մինչև ընտրությունները կարողանան եղանակ փոխել, իրենց ձեռքին լծակներ ունենան՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։ Ի՞նչ եղավ Գյումրիում. օրինակ՝ Փաշինյանի կողմից նշանակված անձը եկավ, ստանձնեց պաշտոնն ու միանգամից 5 հոգու ազատեց աշխատանքից՝ հասկացնելով, որ ով թպրտալ փորձի, նույն ճակատագիրը նաև իրեն է սպասվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։

Իշխանությունը, փաստորեն, հատկապես այն համայքններում, որտեղ ընդդիմության թեկնածուներն են պաշտոնավարում, անում է հնարավորը լծակներ բանեցնելու ու յուրայինների միջոցով տեղական մարմիններում իր դիրքերն ամրապնդելու, սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ