25 11 2021

Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրյուսելյան հանդիպումը․ «Փաստ»

Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրյուսելյան հանդիպումը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս հայտնի դարձավ, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, ասել է թե՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպես դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։ Ավելին, կան տեղեկություններ, որ Սոչիում կողմերը կգան նախնական պայմանավորվածության՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի համապատասխան հանձնաժողով ձևավորելու հարցում, ինչն, ի դեպ, նախօրեի իր ասուլիսում փաստացի հաստատեց նաև Փաշինյանը։ «Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց նա:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը նախնական ցուցակ է կազմել, թե ովքեր են լինելու հանձնաժողովի կազմում, իսկ անունները պաշտոնապես կհայտարարվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Փաստացի, ըստ փորձագիտական շրջանակների կարծիքի, բրյուսել յան այդ հանդիպումը կրելու է առավելապես «արձանագրային» բնույթ, քանի որ Սոչիում արդեն հիմնական հարցերը որոշված են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ