30 10 2021

Կոտայքում թեժ է լինելու. «Փաստ»

Կոտայքում թեժ է լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու:

Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնականքաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի Նարեկ Հարությունյանը, Հրազդանում՝ Սևակ Միքայել յանը, Նոր Հաճնում՝ Սահակ Գյուլինյանը, Աբովյանում՝ Պավել Ցուգունյանը, Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը, Նաիրի համայնքում՝ Վաղարշակ Ամիրխանյանը։ Ամենասուր պայքարը, ենթադրվում է, Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ, ինչպես և օրեր առաջ գրել էինք, ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը հայտնի է իր անվան կրճատ՝ Պաշ տարբերակով։

Ցուգունյանը նախ նշանակվել էր Կոտայքի մարզպետի օգնական, ապա՝ Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ