«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով:
Գեւորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թեւոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թեւոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է:
Եթե Թեւոնյանին հաջողվել է երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերին «ջան ու ջիգյարով» իր ազդեցության ներքո բերել, ապա Գեւորգյանը՝ ճիշտ հակառակը․ մարզը պառակտել է եւ դեռեւս հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին համայնքապետերի հետ հարաբերությունները վատացրել, քանի որ սպառնալիքներ է տեղացել, փորձել կոտրել ու հնազանդեցնել նրանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը