09 10 2021

Բոլորին արագորեն զանգվածաբար պատվաստելու մոլուցքն ու վախերը․ «Փաստ»

Բոլորին արագորեն զանգվածաբար պատվաստելու մոլուցքն ու վախերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին, մասնավորաբար կեղծ պատվաստումների մասին տեղեկություններին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հանձնարարեց. «Ձերբակալեք, կալանավորեք»: Ընդհանրապես, ակնհայտ էր, որ Փաշինյանը բավականին ջղագրգիռ էր: Իրականում նրա անհանգստություններն ու զայրույթը բավականին խոր հիմքեր ունեն և պայմանավորված չեն քաղաքացիների առողջության մասին մտահոգությամբ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ պատվաստման ցածր տոկոսը ուղիղ համեմատական է իր ու իր թիմի վարկանիշին, քանի որ հանրությունը որևէ կերպ չի վստահում իշխանություններին ու նրանց խոսքերին, այդ թվում՝ նույնիսկ այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին պատվաստումն է: Դրա արդյունքում նա ավելի ու ավելի է նյարդայնանում՝ շտապեցնելով ոլորտի պատասխանատուներին: Ի հետևանս, գործընթացն ավելի է տուժում:

Բոլորին արագորեն զանգվածաբար պատվաստելու մոլուցքն իր հերթին հանգեցրել է բացասական այլ երևույթների, այդ թվում՝ ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունեցող ԲԿ-ների կողմից տեստի անցկացման (ինչի մասին մենք գրել ենք նախորդ համարում), առանց պատվաստման կեղծ «թուղթ» տալու դեպքերի, ինչի մասին խոսում էր Փաշինյանը, և այլն: Այսինքն, ձևավորվում է կոռուպցիոն լուրջ «ինստիտուտ»՝ իր բոլոր ծանր հետևանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ