05 10 2021

Խնդիր՝ կուտակային համակարգում. պետությունն իր մասնաբաժինը չի վճարում. «Ժողովուրդ»

Խնդիր՝ կուտակային համակարգում. պետությունն իր մասնաբաժինը չի վճարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տեւական ժամանակ է, ինչ խնդիր կա: «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ պետությունն իր մասնաբաժինը չի վճարում: Ինչպես հայտնի է, աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը, բայց, փաստորեն, պետությունն իրեն բաժին ընկած պարտավորությունը ամսից ավելի է, չի կատարում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն եւ հետաքրքրվեց պատճառների մասին: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՖՆ-ից արձագանքեցին՝ նշելով հետեւյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրին ծանոթ է, դեռեւս այս տարի՝ օգոստոսին, պետական բյուջեի՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի միջոցները չեն բավականացրել տվյալ ծրագրի մասով ֆինանսավորումը կատարելու համար, սակայն Կառավարության՝ 30.09.21թ թիվ 1599-Ն որոշմամբ խնդիրը կարգավորվել է, եւ արդյունքում ծրագրի գլխավոր կարգադրիչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 20 միլիարդ դրամ: Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից, նշված վճարումը ՀՀ պետական բյուջեից կիրականացնի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»։

Լավ է, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի, բայց, մյուս կողմից, քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են ոչ միայն կառավարության, այլեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ