28 09 2021

Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»

Մակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:

Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ արտգործնախարարի նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանը պետք է աշխատանքի անցներ հենց այդ դեսպանատանը: Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ամեն ինչ արել է, որ նրա նշանակումը հնարավոր չլինի:

Պատճառը, մեր տեղեկություններով, Մակունցի վախերն են. բանն այն է, որ եթե Աննա Նաղդալյանը դառնար ԱՄՆ դեսպանատան աշխատող (ըստ որոշ տեղեկությունների, նա դեսպանատան երկրորդ դեմքն էր լինելու), իր գիտելիքներով կգերազանցեր Լիլիթ Մակունցին։ Ըստ այդմ, Լիլիթ Մակունցը հավանաբար անհանգստացել է, որ դիվանագետի կրթություն ունեցող Աննա Նաղդալ յանի կողքին իր ոչ կոմպետենտ լինելն առավել ցցուն է երևալու, եթե նույնիսկ Աննա Նաղդալ յանը ավելի ցածր պաշտոնի նշանակվեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ