Լիլիթ Մակունցը, ով Փաշինյանի դեսպանն է Վաշինգտոնում, երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ամերիկյան ոստիկանությանը կանչել ընդդեմ ամերիկահայ երիտասարդների։
Այս մասին գրում է Yerkir.am-ը:
Այս անգամ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։
Ավելի վաղ՝ Մակունցը, կրկին հանդես գալով նման արտառոց վարքով, փորձել է հասնել հայ երիտասարդների ձերբակալությանը, երբ վերջիններս պայքարում էին հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը