31 07 2021

Մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք. «Փաստ»

Մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ու իշխանության հետ այլ ձևաչափերով համագործակցությունների ականատես կլինենք։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Արևմուտքին տված խոստումը կատարել և ընդգծված արևմտապաշտ գոնե մեկ ուժ անցկացնել խորհրդարան, հիմա փորձելու է, այսպես կոչված, «սորոսական» շրջանակներից մի քանիսին, ընդ որում, ոչ միայն «Նիկոլից ավելի նիկոլականներին», այլև նրանց, ովքեր ներկայումս քննադատում են իրեն և հանդես են գալիս իբր ընդդիմադիր դիրքերից, որևէ ձևաչափով համագործակցություն ապահովել։

Խոսքը միայն հայտնի խորհրդատվական մարմնի մասին չէ, որի երկու նիստ արդեն կայացել է, սակայն, մեղմ ասած, բոլորը չէ, որ մասնակցել են:

Ներկայումս Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե համագործակցության ինչ ձևաչափ կարելի է մտածել, որպեսզի տվյալ շրջանակներին չնեղացնի, բայց և նրանց անունը անմիջականորեն չկապվի իրենց հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրան զուգահեռ՝ Փաշինյանն առանձին բանակցություններ ու համագործակցության տարբերակ է մտածում նաև պրոռուսական ուղղվածություն ունեցող առանձին անձանց և ուժերի համար, որպեսզի կարողանա «բալանս» ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ