«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատորի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով:
Ընդ որում, այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից վեց ամիս հետո: Այսինքն՝ եթե անգամ այս նախագիծը քննարկվի միայն սեպտեմբերին, ապա հաջորդ տարի լրատվամիջոցները կանգնելու են լուրջ խնդրի առջեւ, քանի որ գովազդը հանդիսանում է եկամտի աղբյուր: Նկատենք՝ լրագրողների աշխատանքը պարբերաբար դժվարացնող իշխանություններից այժմ ամեն ինչ կարելի է սպասել. սահմանափակում են ԱԺ-ում տեղաշարժը, արգելում գովազդները:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը