22 07 2021

Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. «Ժողովուրդ»

Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը եւ դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների« աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու եւ ապօրինի հողարկավորությունները օրինականացնելու գործողություններ:

Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ