«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Երեւանի դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հերթական կալանքի որոշումը կայացրեց Սյունիքի համայնքապետերից մեկի՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ։
Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ նախագահի պաշտոնում եւ հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը դատական համակարգը կրկին ետ մղեցին անկախության դիրքերից՝ դարձնելով իշխանությունների կամակատարը եւ ապացուցելով, որ ժամանակին ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգում հիմնականում վնգստացող դատավորներ են աշխատում, որոնք իրենց տիրոջ՝ գործադիր իշխանության դռներին վնգստում են եւ հրահանգներ ստանում՝ ում կալանավորել, ում հանդեպ ինչ վճիռներ կայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը