«Ինչպե՞ս է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը, հարմարվե՞լ է արդյոք քրեակատարողական հիմնարկի կենցաղին, հավատո՞ւմ է արդյոք արդարադատության վերականգմանը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից, ով նախ անդրադարձավ պրոֆեսորի առողջական վիճակին՝ մասնավորապես ընդգծելով.
-Պրոֆեսորը շարունակում է գտնվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Առողջական վիճակը նորմալ է, չեմ կարող ասել, որ շատ լավ է, բայց համենայնդեպս չի բողոքում:
- Ի՞նչ է ասում, ինչպե՞ս է տրամադրված:
- Պրոֆեսորը փոխանցում է, որ ինքը շատ ուժեղ է և հավատում է, որ արդարությունը վերականգնվելու է: Վստահ է, որ սա էլ կանցնի և, որ ինքը շուտով կգտնվի ազատության մեջ: Տրամադրությունը բարձր է, պարզապես հիվանդներին է շատ կարոտում, նրանց առողջական վիճակով է մտահոգ:
-Պարո՛ն Ալեքսանյան, առանձին խցո՞ւմ է պահվում պրոֆեսորը:
-Ո՛չ, բոլորի հետ հավասար պայմաններում գտնվում է ՔԿՀ-ում:
-Գո՞հ է պայմաններից:
-Որևէ գանգատ այս պահի դրությամբ պարոն Չարչյանը չունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին տեղի է ունենալու պրոֆեսորի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում առաջնահերթությամբ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը