««Փաստ» թերթի տեղեկություններով՝ քարոզարշավի այս թեժ օրերին բավական ակտիվ ու ծանրաբեռնված են աշխատում հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ նրանք այս օրերին խոշորացույցով հետևում և փորձում են ֆիքսել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների շտաբային ընդհանուր շարժը՝ ընդհուպ նրանց հետ առնչվող մեքենաների համարանիշները։ Թերթի աղբյուրները տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված։
Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիր թեկնածուների հետ տեղի ունեցող հանրահավաքներին, փորձում են արձանագրել և քաղաքական ղեկավարությանը փոխանցել ընդդիմադիր ակտիվ սեկտորի ներկայացուցիչների տվյալները։ Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ նման «հետազոտություններ» իրականացնողները, որպեսզի «չվառվեն» (բայց մեծամասամբ չի ստացվում), երբեմն վարձում են «տաքսի» և այդ մեքենաների միջից նկարում իրենց հետաքրքրողը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը