09 06 2021

Սամվել Ալեքսանյանը որոշել է աշխատել խիստ զգուշավոր․ «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը որոշել է աշխատել խիստ զգուշավոր․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ, 2018-ից հետո առաջինը դավանափոխ եղած գործարար Սամվել Ալեքսանյանի թիմն անորոշության մեջ է։ Նրանք չգիտեն, թե ում համար պետք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցվել, ինչպես 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր, երբ հավաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թե ով ինչ պետք է անի։ Եվ ներքին օղակների աշխատողները նաև այդ փուլում փող աշխատելու հնարավորություն էին ստանում։

Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանյանն իրեն բնորոշ հոտառությամբ հասկացել է, որ իշխանական նավը խորտակվում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպես շատերը, կասկածներ ունի, որ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, և որոշել է աշխատել խիստ զգուշավոր, բացառապես ամենավստահելիների միջոցով և չվտանգել իր կարողությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ