03 06 2021

Իրավապահները փակուղու առաջ են․ «Ժողովուրդ»

Իրավապահները փակուղու առաջ են․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջեւ։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան եւ սպանության գործիքը՝ հրազենը։

 

Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, եւ չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Եվ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, որ մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետեւանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջեւ եւ այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ