11 05 2021

Հայաստանում թուրքերեն լեզվով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում․ «Ժողովուրդ»

Հայաստանում թուրքերեն լեզվով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին FM ռադիոհաղորդում թուրքերեն լեզվով հաղորդումներ ու երգեր են միանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, եւ նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»:

Միեւնույն ժամանակ ԱԱԾ-ից հորդորել էին դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Եվ, ահա, նախարարությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին. «Ապրիլի 8-ին տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոահաղորդակից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ եւ պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա՝ այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին»: Միեւնույն ժամանակ նրանք նշել են, որ սա չի խանգարում ՀՀ-ում գործող որեւէ ռադիոհեռարձակող սարքի: Այսինքն՝ նորմալ է, որ թուրքերեն հաղորդումները հասանելի են դարձել ու կմնան այդպիսին»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ