05 05 2021

Տեղեկատվական դավադիր ակցիա՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի․ «Իրավունք»

Տեղեկատվական դավադիր ակցիա՝ ընդդեմ Վիտալի Բալասանյանի․ «Իրավունք»

«Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ երեկ տեղեկատվական դավա­դիր օպերացիա էր իրակա­նացվում: Երեկ նախ տելեգրամյան ալիքներով, ապա լրատ­վական կայքերով ապատեղեկատվություն տարածվեց, թե Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, որ իբր Նժդեհի արձա­նը վերանորոգելու կարիք կա, և պետք է հանել, հետո հետ դնել տեղը: Սակայն Մարտունեցի երիտասարդները թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սա­վանը:

Մինչդեռ արցախյան մեր աղբյուրների համաձայն՝ վերոնշյալը որևէ աղերս չունի Վիտալի Բալասանյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում: Մայիսի 9-ին ընդա­ռաջ՝ որոշակի լարվածություն կա: Նկատելի է, որ ապատեղեկատվությամբ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակնե­րում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ