27 04 2021

Փաշինյանը համառորեն չի հրաժարվում աթոռից․ «Հրապարակ»

Փաշինյանը համառորեն չի հրաժարվում աթոռից․ «Հրապարակ»

«Եվ այսպես, երկար տատանումներից հետո, իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների։ Պարզվեց, որ իշխանության հանդեպ վստահության հանրաքվե կազմակերպելու պահանջ, այնուամենայնիվ, երկրում կա, և առանց ընտրությունների այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ։ Իհարկե, շատերը պնդում են, որ ընտրությունների միջոցով էլ չի հաղթահարվելու, իսկ առավել վատատեսներն ասում են, որ ավելի խոր ճգնաժամի մեջ է ներքաշվելու երկիրը։

 

Բայց, ամեն դեպքում, ընտրությունը քայլ է, գործընթաց, որտեղ կարող է քաղաքական պայքար գնալ, և որի արդյունքում մենք, ի վերջո, կհասկանանք՝ իսկապե՞ս մեր ժողովուրդը համարում է, որ 3 տարի երկիրը կառավարած իշխանությունը պետք է շարունակի կառավարել։

Իսկապե՞ս՝ հանրության մեծամասնությունը համարում է, որ երկրի տնտեսությունն իր բնականոն հունով զարգանում է, և գործող իշխանությունը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ սխալներ թույլ չի տվել։ Եվ ամենակարևորը՝ 2020-ի աղետալի պատերազմում, Արցախի ու մեր հազարավոր երիտասարդների մահվան հարցում էլ ոչ մի մեղք չունի և, ըստ այդմ՝ պետք է շարունակի պաշտոնավարելը։

Եվ քանի որ մեզանում հանրային կարծիքի ուսումնասիրման վստահելի ինստիտուտներ չկան, ուստի հունիսի 20-ին նախատեսվող ընտրությունները, իրականում, հանրային կարծիքի ուսումնասիրման ֆունկցիա պետք է կատարեն՝ մեզ ներկայացնելով, թե ինչպիսի իշխանություն է ուզում տեսնել մեր հասարակության մեծամասնությունը։

Իհարկե, շատ ավելի օբյեկտիվ և իրական պատկեր կստանայինք, եթե վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կատարեր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մեկ ուրիշ անձ։ Բայց հենց դրա համար էլ Փաշինյանը համառորեն չի հրաժարվում այդ աթոռից, որ 30 տոկոսանոց բոնուսով մտնի նախընտրական փուլ և իր հակառակորդներին ջախջախի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ