23 04 2021

Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի․ «Հրապարակ»

Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է՝ ՌԴ-ում է, պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով (За заслуги перед отечеством)։ Շուտով կլրանա վեցամսյա ժամկետը, ինչ Մուրադովն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գնդի հրամանատարն է։

Համաձայն պայմանագրի՝ վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն դա իմպերատիվ պահանջ չէ։ Դատելով փաստից, որ նրան մեդալ են շնորհում, ՌԴ իշխանությունները գոհ են Մուրադովի ծառայությունից, եւ չի բացառվում, որ հրամանատարի փոփոխություն տեղի չունենա։ Թեեւ Արցախում խոսում են, որ Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ