«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 2973 մարդ: Այս հիվանդությունների մեջ առավել վատ ելք են ունենում սրտամկանի ինֆարկտը եւ ինսուլտը: Մեր մասնագետների խոսքերով՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են: Միայն հունվար ամսին այս հիվանդությունից մահացել է 1638 մարդ: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
Ըստ մասնագետների՝ այս փուլում հիվանդության խնդրի առաջ է կանգնում 90-ական թվականների սերունդը, դրանից բացի, երիտասարդների մոտ հաճախացել են դեպքերը, երբ նրանք օգտագործում են թմրանյութեր: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Քաղցկեղից այս տարվա երկու ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 834 մարդ: Թեեւ, նախորդ տարվա համեմատ, քաղցկեղից մահացության դեպքերի քանակը 115-ով պակասել է, այնուամենայնիվ, այս ցուցանիշները մտահոգիչ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը