06 04 2021

90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդա­րացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան․ «Իրավունք»

90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդա­րացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան․ «Իրավունք»

«Զատկի նախօրեին, թեև ձվի գինը հասավ մինչև 200 դրամի, սակայն այդ գնով անգամ չէր ճարվում, խա­նութները դատարկ էին, իսկ այն քիչ օբյեկտներում, որոնք ստանում էին, հերթում մարդիկ իրար էին կոտորում: Ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը, «Իրա­վունքը» փորձեց հետաքրքրվել նախ Տնտեսական մրցակ­ցության հանձնաժողովից, որտեղից մեզ տեղեկացրին, որ Տնտեսական մրցակ­ցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել 7 խոշոր թռչնա­ֆաբրիկաների նկատմամբ:

90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդա­րացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան. «Արդյոք դեֆիցիտ կա՞, թե արհեստական է, արդյոք միջնորդ կազմակերպությունն արհեստական դեֆիցի՞տ է ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե դա գերիշխող դիրքի չարաշահում է, և արդյոք գնային բարձրացումը օբյեկտի՞վ է»:

 

Իսկ թե ինչու խոստացված էժանացումը չեղավ, նկատե­ցին. «Բացթողման գինը խոշոր տնտեսվարողների մոտ 63-64 դրամ է եղել, իսկ ցանցերում 90-ից իջել է 75, 76 դրամի»:

Ընդունենք, որ իրոք ուսումնասիրում են: Բայց հարց է ծագում ինչո՞վ էր զբաղված սույն պետական կառույցը մինչ այս, չէ՞ որ շաբաթներ առաջ էր ակնհայտ, թե ինչ խա­ղեր են սարքում ձվի շուկայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ