23 03 2021

Փաշինյանն այլևս նախկինը չէ. Վստահ են, որ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ․ «Փաստ»

Փաշինյանն այլևս նախկինը չէ. Վստահ են, որ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցից եւ այնտեղ ունեցած ելույթներից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներիշխանական շրջանակներում հիասթափության նոր ալիք է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, «արագածոտնյան հավաքները» դիտելով՝ իշխանական պատգամավորները վերջնականապես եկել են այն համոզման, որ Փաշինյանն այլեւս նախկինը չէ. փաստացի այլեւս հնարավոր չէ «օրգանիկ» մարդ հավաքել, բոլորին համոզելով են բերում, կամ ստիպելով, հազար ու մի տեսակ հնարք բանեցնելով: Ավելին, ում էլ բերում են, ի վերջո, բացահայտվում է «թատրոնը», խայտառակ են լինում:

Մյուս կողմից, իշխանական պատգամավորները կուլիսներում խոսում են, որ Փաշինյանի ելույթներն այլեւս նախկինի պես չեն ոգեւորում, մարդիկ նրան չեն հավատում. դրա արդյունքում է, որ ինքնակամ որեւէ մեկը չի գալիս նրա հավաքներին, իսկ եթե պատահական այդպիսիք հայտնվում են, արագորեն հեռանում են:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն էլ իր հերթին է դժգոհ, որ նախ՝ հնարավոր չի լինում մարդաքանակ ապահովել, մյուս կողմից՝ որ պետական համակարգը եւ իր թիմը «տակից փախչում են» արդեն: Նա փաստացի մեծ մասին չի էլ վստահում:

Ավելին, Փաշինյանը եւս տեղյակ է, որ իր թիմից ոմանք իրենց համար առանձին անվտանգության երաշխիքներ են փնտրում՝ վստահ լինելով, որ նման վիճակում հաստատ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ