02 03 2021

Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք»

Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք»

«Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: «Իրա­վունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԳՇ-ի հայտնի հայտա­րարությանը, նման գնահա­տական ներկայացրեց ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Գեներալի խոսքով․

 

- Ոչ ոքի համար գաղտ­նիք չէ, որ մեր երկրում մի խնդիր չի, երկու խնդիր չի. խնդիրները բազմազան են, բազմաբնույթ, և դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը օրհասական է: Այդ պրոբլեմները պետք է հաղթահարվեն երկխոսու­թյան միջոցով, մեր երկիրը առանց այն էլ ծանր վիճա­կում է, և ցանկացած ցնցում թշնամու համար հաղթանակ է, սթափվել է պետք:

- Սակայն իշխանական թևը և անձամբ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակում են՝ որպես քաղաքական:

 

- Չի կարելի դա հա­մարել քաղաքական կամ քաղաքականու­թյանը խառնվել: Ես կարծում եմ, որ ցանկացած մար­մին կարող է հայտարարու­թյուն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պա­տասխանատվություն հայ­տարարության համար: Քաղաքականությանը խառնվե­լու որևէ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ