20 02 2021

Ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները․ «Ժողովուրդ»

Ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերջին տարիներին կոշտ քաղաքականություն է որդեգրել եւ խստացրել է մասնավոր բժշկական բուհերի ընդունելությունը հետբուհական շարունակական կրթության տրամադրման հարցում։

Սակայն,ցավոք, որակյալ բժշկական կադրերի՝ աշխատաշուկա ելքի պայքարում 2 գերատեսչությունների պայքարը՝ ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարություն, տարբերվում է։ Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության հաստատությունում խիստ չափորոշիչներ է սահմանել, իսկ Առողջապահության նախարարությունը հնարավորություն է տալիս մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորինս հեշտ մուտք գործել բժշկական պրակտիկ դաշտ։

Հայաստանում մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:

Հավելենք, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել են 13-ը:

Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել են 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է հարցումներ ուղարկել ԵՊԲՀ եւ ԱԱԻ՝ ճշտելու, թե ինչ պատկեր է գրանցվել 2019 եւ 2020 թվականներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ