30 01 2021

Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պաշտոնյաները պետք է սահման պահեն․ «Հրապարակ»

Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պաշտոնյաները պետք է սահման պահեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին եւս սահմանային ծառայության մեջ ընդգրկելու հարցը։ Պետական գերատեսչություններում արդեն իսկ սկսել են փաստաթղթային հավաքագրումները, որպեսզի հասկանան՝ քանիսն են պիտանի ծառայության, եւ ինչ ռեժիմ պետք է սահմանվի։ Քննարկումների համաձայն՝ ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ տասն օր պետական պաշտոնյաները, որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, պետք է սահման պահեն։

Պատգամավոր Դավիթ Գալստյանը մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել նման քննարկումների փաստը՝ ասելով, որ հարցը դեռ պետք է քննարկվի ԱԽ-ում․ «Պետական համակարգի աշխատողները մեր անվտանգության ապահովման գործում իրենց լուման պետք է ունենան, ամսվա մեջ որոշակի տեւողություն սահման գնան»։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի՝ Արցախում ծառայության հետ կապված արգելքները լուրջ են, եւ հնարավոր է, որ առաջիկայում Ադրբեջանն այդ հարցում եւս հասնի հաջողության։ «Շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում» ասելով՝ գուցե Արցախի նախագահը նաեւ սա նկատի ուներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ