17 12 2020

Եվս մի դատախազ դիմում գրեց․ «Հրապարակ»

Եվս մի դատախազ դիմում գրեց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ գլխավոր դատախազությունը հերքի, թե կադրերի արտահոսք չկա եւ դատախազները շարունակում են աշխատել՝ չմիանալով կառավարության դեմ ընթացող պայքարին, մենք տեղեկացանք, որ այսօր հերթական դիմումն է գրվել համակարգից ազատվելու մասին։ 

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը մասնակցել է Արժանապատվության երթերին։ Այդ մասին տեղեկացել է վերադասը։ Այսօր նրան կանչել են դատախազություն, ասել են՝ ինչու ես մասնակցել ընդդիմության երթերին, ասել է՝ լավ եմ արել եւ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

 

Մենք տեղեկացանք, որ դիմումը դեռեւս մակագրված չէ, սակայն ամենայն հավանականությամբ առաջիկայում կստորագրվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ