08 12 2020

ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունել. 168.am

ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունել. 168.am

168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ՍԴ–ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արեւիկ պետրոսյանը, իսկ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ