«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։
Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում եւ արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում են՝ Փաշինյանը դեռ կարող է հաշվեհարդարի հրահանգ տալ։
Իշխանավորների միայն մի փոքր խումբ կա, որը հասկանում է՝ փախչելու տեղ չունի եւ իշխանափոխությունից հետո պատասխան է տալու նույն չափով, ինչ չափով Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը