21 11 2020

Դիմակավորված ոստիկանները օլիգարխների թիկնազորնե՞րն են. «Հրապարակ»

Դիմակավորված ոստիկանները օլիգարխների թիկնազորնե՞րն են. «Հրապարակ»

Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլեւ նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանվել, եւ որոնց օգտագործում են նաեւ հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։

Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, եւ վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։

Այսինքն, ոչ միայն բանակի սաղավարտների ու համազգեստի պակաս ունենք, այլեւ՝ ոստիկանական համազգեստի։ Բացահայտումները շարունակվում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ