«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը երեկ ազատման դիմում ներկայացրեց։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունը՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ՝ երկար տարիներ, ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը: Նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քեռին է։ Հիշեցնենք, որ համառ լուրեր էին շրջանառվում, թե նա փորձել է Արցախի ռազմական շտաբում գտնվող Աննա Հակոբյանին դիտողություն անել, որից հետո հեռացվել է ռազմական գործողությունների կառավարմանը մասնակցելուց եւ շտապ կանչվել է Երեւան»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը