13 11 2020

«Դուխով» պաշտոնյաները տնից դուրս չեն գալիս. «Հրապարակ»

«Դուխով» պաշտոնյաները տնից դուրս չեն գալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վերաբերյալ տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո հանրային ու պաշտոնական վայրերից միանգամից անհետացան երբեմնի դուխով իշխանավորները։

Մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ նախարարները, մարզպետները, պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը, իշխանություններին մերձ տարբեր անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, աշխատանքի չեն գնում, փակվել են իրենց տներում, ոմանք նույնիսկ բնակության հասցե են փոխել։

Հատկապես խուսափում են հանրային վայրերում երեւալ նրանք, ում դեմքը ճանաչելի է։ Բոլորին սարսափեցրել է Արարատ Միրզոյանի հետ կատարված ողբերգությունը։ Որոշ պաշտոնյաներ զգուշացրել են աշխատակազմին, որ մի քանի օր չեն լինելու։

Երեկ զանգահարեցինք Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, նա չպատասխանեց, փոխմարզպետը մեզ վստահեցրեց, որ աշխատում են։ Իսկ մարզպետը գործի գալի՞ս է։ «Զանգեք, մարզպետին հարցրեք»,- պատասխանեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ